"Կարոտ"

Երևի հայոց լեզվի հարուտ ու անսպառ բառապաշարի մեջ "Կարոտ" բառն ամենից հայկական բառն է, և եթե կա մի հիվանդություն, որ կարելի է իսկապես հայկական կոչել, "ԿԱՐՈՏԱԽՏՆ" է...
Գ. ԷՄԻՆԵրևի հայոց լեզվի հարուտ ու անսպառ բառապաշարի մեջ

Զիլքալե կամ Քալե-ի Զիր.


Համշեն աշխարհի ծովափնյա քաղաքներից մեկի՝ Արտաշենի միջով մենք ուղևորվեցինք դեպի Զիլքալե ամրոց: Ամրոց տանող ճանաապարհը ձգվում է Ֆըրթընա գետի կիրճով՝ բարձրաբերձ ու սաղարթախիտ լեռների լարջերով: Ցնցող ու տպավորիչ էր Զիլքալեի ձորը, փրփրաբաշ Ֆըրթընա գետն ու անձեռակերտ ամրոցը: Այցելուների պակաս չունի այս հրաշակերտը: Զբոսաշրջիկներ, որքան ասես: Զիլքալեն կառուցվել է 15-րդ դարում Համշենի Առաքել իշխանի կողմից: Մի քանի տարի առաջ թուրքական իշխանությունները հիմնովին վերակառուցել են ամրոցը ու ստեղծել զբոսաշրջության հրաշալի մի վայր:

19-րդ դարի վերջ

19-րդ դարի վերջի հայկական գյուղերի գտնվելու վայրը՝ տեղադրվածությունը ժամանակակից Թուրքիայի քարտեզի վրա:

Այսօր Թուրքիայում կա 18.270 գյուղ, որից 3.115-ը նախկին հայկական են ...

ԽՈՍՔ ՀԱՎԱՍՏԻՔԻ


«Ոչ միայն որ գործենն պարտական են, այլև որ յանձն առնուն»։
Ա
Քեզ հետ այս պահին զրուցել էր պետք
Միայն նախդըրիվ-ոսկեղենիկով
Եվ պետք էր գրել այն երկաթագիր տառերով միայն,
Որոնց կերպը դու առել ես գուցե
Հին գործիքներից մեր դարբինների
Եվ այն կեռերից ամենատարբեր,
Որոնցից զեն ու զարդ էին կախում...

Բայց Գյուտարարիդ համեմատությամբ
Ես՝ Դանիելյան թերատ այբուբեն,
Զուրկ յոթնաղողանջ ձայնավորներից,
Չեմ կարող զնգալ
Ու չեմ էլ զնգում,
Այլ պիտի հիմա լոկ բաղաձայնեմ,
Թե պե՞տք է արդյոք, որ Քո անունով
Մտքի մի օջախ կամ մի մայրուղի կոչվի աշխարհում,
Եթե Քո անվամբ մի ամբո՜ղջ ազգ է կոչում ինքն իրեն,
Ա՛զգ,
Որ ապրելու մտադրությամբ մեռել է հաճախ,
Սակայն մեռնելու մտադրությամբ չի ապրել երբե՜ք՝
Թեկուզև մի օր...
Եվ պե՞տք է արդյոք,
Որ արձաններըդ հառնեն աստ ու անդ,
Եթե Ինքըդ Քեզ - քանի՜դար արդեն -
Քանդակում ես միշտ
Մեր մանկաշխարհի պարզ հոգիներին
Երեսունևվեց կերպերով անքանդ։

Պե՞տք է ուրեմըն...
Ու պետք է եթե՝
Քե՛զ... Պետք չէ բնա՜վ,
Պետք է... միայն մե՛զ։

Collapse )

Հ Հ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ պաշտպանության չորրորդ նախարար և զինված ուժերի գլխավոր հրամանատար, 1920 թ. դեկտեմբերի 2-4-ը Հայաստանի փաստացի ղեկավար, զորավար Դրաստամատ Մարտիրոսի Կանայանն ավագ որդու՝ Լյուդվիգի հետ 1929 թ.-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։

Լուսանկարը և տեքստը՝ Մայքլ Բաբայանի ֆեյսբուքի էջից