Բարի երեկո բոլորին💫 ❤


Նախապես Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Թող Ամանորի հրաշքը չլինի վերացական, անհաս մի բան, թող դա լինենք մենք` ինքներս մեզ, մեր ընտանիքի, մեր քաղաքի ու մեր երկրի համար:
Ի՞նչն է մեր կյանքը երջանիկ դարձնում: Այն, որ բոլոր հարազատներդ անհոգ ու երջանիկ են: Այս նոր տարում ցանկանում եմ, որ անհոգ լինենք բոլորս: Երջանիկ օրերից բաղկացած մի ֆիլմ ունենանք: Թող կործանվի չարը բոլորիս սրտերից, ու բարին բույն դնի մեր սրտերում:Թող այս գալիք տարին հրաշքներով լի տարի լինի...
Ժպիտ, ծիծաղ, խինդ, բերկրանք, հաղթանակ ու... ջերմություն ձեզ... Սիրեք, ժպտացեք, ապրեք .առողջ, ոչ միայն մարմնով, այլեւ հոգով, մտքով, ձեր կատարած յուրաքանչյուր քայլով:

Հայաստան աշխարհիս էլ` տնտեսական վերելք տանող օրհնառատ խաղաղ տարի:
Շնորհավոր բոլոր հրաշքների գալիք Նոր տարին:

Error

Anonymous comments are disabled in this journal

default userpic